Destination

Մեր մասին

Բարի գալուստ Arm Luxury Travel՝ անմոռանալի արկածների և չկրկնվող ճամփորդությունների կերտման վայր: Հիմնադրվելով 2023 թվականին՝ մենք հպարտ ենք լինել առաջատար տուրիստական գործակալություն, որն առաջարկում է ներգնա, արտագնա և ներքին տուրիզմի սիրահարներին բացառիկ արկածներ, էքստրեմալ շրջագայություններ և դպրոցահասակ երեխաների համար հետաքրքրաշարժ էքսկուրսիաներ:

Մեր օգնությամբ ընկղմվեք հարմարավետության գրկում՝ բացահայտելով նոր հորիզոններ և մշակույթներ, հանգրվանելով լավագույն հյուրանոցներում և համտեսելով գուրմանային խոհանոցի նրբաճաշակ ուտեստներ, վայելելով անթերի սպասարկումը, որը կգերազանցնի, նույնիսկ, ամենաբծախնդիր ճանապարհորդի ակնկալիքները:

Ինչու՞ ընտրել մեզ

Arm Luxury Travel- ում հաճախորդների անվտանգությունն ու վստահությունը գերակայություն են: Մենք հասկանում ենք ապահով և լավ կազմակերպված հանգիստ տրամադրելու կարևորությունը՝ երաշխավորելով յուրաքանչյուր հաճախորդի մտքի խաղաղությունը հանգստի մեկնելիս:

Պրոֆեսիոնալ զբոսավարների թիմը մեր գործակալության սիրտն են: Լայն մտահորիզոնով, գիտելիքների մեծ պաշարով և հետախուզման հանդեպ անկեղծ սիրով՝ մեր ուղեկցողները հեքիաթի կվերածեն ցանկացած ճամփորդություն: Անկախ նրանից, թե նախընտրում եք զբոսնել քաղաքի աշխույժ փողոցներով, թե հանգստանալ բնության գրկում, մեր թիմը կիրագործի Ձեր երազանքի ճամփորդությունը։

Մեր նվիրվածություննը հաջողության գրավականն է․ առաջարկվող բոլոր երթուղիները մանրակրկիտ մշակված են՝ բացահայտելու յուրաքանչյուր նպատակակետի թաքնված գոհարները և տեսարժան վայրերը՝ կազմակերպելով տպավորիչ հանդիպում տարբեր մշակույթների հետ:

Մենք արժևորում ենք ճամփորդության միջոցով հետաքրքրասիրության զարգացումը և սովորելու կարևորությունը, ուստի առաջարկում ենք նաև էքսկուրսիաներ դպրոցահասակ երեխաների համար։

Միացե՛ք մեզ՝ ստեղծելով հիշողություններ, որոնք կպահպանվեն ողջ կյանքի ընթացքում:

Arm Luxury Travel

Բարի գալուստ Arm Luxury Travel՝ անմոռանալի արկածների և չկրկնվող ճամփորդությունների կերտման վայր

Աշխատանքային օր՝ երկուշաբթիից – ուրբաթ (9:00-17:00)

Հետևեք մեզ՝

Կապ մեզ հետ

+374 43 50 11 10

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: